Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Գերմանիան արգելափակել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլը

$
0
0
Գերմանիան արգելափակել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների անցումը հաջորդ փուլ, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ ԵՄ երկրների բարձրաստիճան դիվանագետները հունիսի 20-ին անցկացրել են նիստ, որի ընթացքում պետք է որոշում ընդունեին Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների շրջանակում հաջորդ շաբաթվանից տեխնիկական հերթական կետը բացելու մասին։ Դրա համար ԵՄ երկրները պետք է միաձայն աջակցեին բանակցությունների մեկնարկի որոշմանը, սակայն երկու երկրների, ներառյալ՝ Գերմանիայի ներկայացուցիչները, արգելափակել են այն, ասել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես հստակեցնում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը, գերմանացի դիվանագետը հանդես է եկել տեխնիկական նկատողություններով, սակայն Բեռլինին իրականում մտահոգում է այն փաստը, որ ԵՄ երկրները կարող են նոր խթան հաղորդել բանակցություններին Թուրքիայի կառավարության՝ բողոքի վերջին ակցիաների կոշտ ճնշման ֆոնին։ ԵՄ երկրները հնարավոր է՝ այս հարցը կրկին քննարկեն հաջորդ շաբաթվա սկզբին, սակայն հաշվի առնելով Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների ամսաթվի մոտեցումը՝ սա նվազ հավանական է, ասել է պարբերականին դիվանագետը։ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005թ․։ Այդ ժամանակվանից ի վեր կողմերը բացել են 13 տեխնիկական կետ 35-ից, որոնք Թուրքիան պետք է կատարի, որպեսզի բավարարի ԵՄ անդամակցության պայմանները։ Բանակցությունները բազմիցս խոչընդոտվել են կոնֆլիկտներով ու տարաձայնություններով, որոնք հանգեցրել են դրանց ժամանակավոր դադարեցման։ Վերջին երեք տարիներին կողմերը տեխնիկական ոչ մի նոր կետ չեն բացել, ընդ որում՝ տվյալ պահի դրությամբ Թուրքիան կարողացել է փակել բանակցությունները միայն կետերից մեկով։ Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացում փորձաքարերից մեկը կիպրական խնդիրն է։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի բացի իր նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության համար, որին չի ճանաչում որպես անկախ պետություն, քանի դեռ չի վերացվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջազգային մեկուսացումը։

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles