Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17417

Խոդորկովսկին Շվեյցարիայում բնակության իրավունք է ստացել

$
0
0
ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին Շվեյցարիայում բնակության թույլտվություն է ստացել մեկ տարի ժամկետով: Այս մասին AFP գործակալությանը հայտնել է Շվեյցարիայի ներգաղթային ծառայության ներկայացուցիչը: Իշխանությունների որոշմամբ այս թույլտվությունը կարող է երկարաձգվել: Ավելի վաղ Խոդորկովսկին մշտական բնակության թույլտվության  խնդրանքով դիմել էր Շվեյցարիայի իշխանություններին: Խոդորկովսկին Շվեյցարիա մեկնելու Շենգեն վիզա էր ստացել 2013թ. դեկտեմեբրի 30-ին: Միխայիլ Խոդորկովսկին ավելի քան տասը տարի անազատության մեջ լինելուց հետո ազատ է արձակվել 2013թ. դեկտեմբերի 20-ին՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նրան ներում շնորհելու մասին հրամանագիրի։ Ազատ արձակվելուց ժամեր անց Խոդորկովսկին մեկնել էր Գերմանիա։ ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերն անազատության մեջ էր 2003թ․ հոկտեմբերից և պետք է ազատ արձակվեր 2014թ․օգոստոսի 25-ին։ 2005թ․ մայիսին Մոսկվայի Մեշանսկի դատարանը գործարարին դատապարտել էր 9 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու համար։ 2010թ․ դեկտեմբերին Մոսկվայի Խոմովնիչեսկի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի կողմից արդյունահանվող նավթի յուրացման և փողերի լվացման մեջ ու դատապարտել 14 տարի ազատազրկման։ 2012թ․ դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել էր նրա պատիժը մինչև 11 տարի։  

Viewing all articles
Browse latest Browse all 17417