Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հրավերով ապրիլի 1-ին կմեկնի Բրյուսել։ Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Բրյուսելում արտգործնախարարը կմասնակցի ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին:
↧