Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

«Կիլիկյան» վարժարանի շրջանավարտները կընդունվեն ավագ դպրոցներ կամ քոլեջներ

$
0
0
Սիրիահայ երեխաների համար կազմավորված «Կիլիկյան» վարժարանում, ինչպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում, 2012-13 ուստարվա ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվում են հունիսի 5-ից 22-ը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Երևանի քաղաքապետարանի, կրթության և գիտության նախարարության, սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում գործող, սիրիական ծրագրով առաջնորդվող «Կիլիկյան» վարժարանի առաջին շրջանավարտները  38-ն են։ Քննաշրջանի ընթացքում ուսման որակի ու առաջադիմության դեռևս ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է միայն «անգլերեն» առարկայից՝ 100%, քիչ զիջում են «հայերեն» առարկայի քննական արդյունքները՝ ուսման առաջադիմությունը 100% է, ուսման որակը՝ 93%, «արաբերեն» լեզվի ուսման որակը զգալիորեն զիջում է՝ 70%։ Բնագիտական ու ճշգրիտ գիտությունների առարկաներից սիրիահայ երեխաները ցուցաբերել են միջինից բարձր առաջադիմություն։ Ամփոփելով ավարտական դասարանի ուսումնական տարին՝ վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյանը նշել է, որ ուսման առաջադիմությունը 100% է, ուսման որակը` դեռևս 86,2%. «քրիստոնեական կրոնի պատմություն» և «ֆրանսերեն» առարկաների քննություններն անցկացվելու են քննաշրջանի վերջին օրերին։ Տնօրենը նաև ընդգծել է, որ բոլոր շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում։

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles