Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Անհետացած ինքնաթիռը կործանվել է Հնդկական օվկիանոսում․ Մալայզիա

$
0
0
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ համաձայն նոր վերլուծության տվայլների՝ մալայզիական ավիակընկերությունների Boeing 777 անհետացած ինքնաթիռը կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում․ ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ, հավանաբար, զոհվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նաջիբ Ռազակն ասել է, որ Malaysia Airlines-ը ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին արդեն տեղեկացրել է այս մասին։ Boeing 777 ինքնաթիռը, որը МН370 չվերթով Կուալա Լումպուրից մեկնում էր Պեկին, ռադարներից անհետացել էր լույս մարտի 8-ին։ Ինքնաթիռում եղել է 239 մարդ՝ 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Ինքնաթիռում եղել է 13 երկրի քաղաքացի, մեծ մասը՝ Չինաստանի։

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles