Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ժնևում

$
0
0
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի և Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ: Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ խորհրդարանների միջև համագործակցության հարցերը` երկուստեք ընդգծելով փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Փոխըմբռնման մթնոլորտում զրուցակիցները կարևորել են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխադարձ այցերը, շփումները, ինչը կարող է խթան հանդիսանալ ինչպես միջխորհրդարանական կապերի, այնպես էլ միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացման ու ամրապնդման համար: Հովիկ Աբրահամյանը և Մոհամմադ Ահմադ Ալ Մուրը կարևոր են համարել նաև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և խորացումը, անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄԷ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ հանդիպման ժամանակ ևս քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող և փոխադարձ կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, ակտիվացել են միջպետական և միջխորհրդարանական կապերը, տնտեսական համագործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարևոր են համարել միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության դերը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթ:    

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles