Ազգային ժողովը մարտի 13-ին շարունակեց քննարկել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման համար լիցենզիայի պահանջը վերացնել և ներդնել մեկ պատուհանի սկզբունքը։
↧