Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17038

Սաուդյան Արաբիան «Մուսուլման եղբայրներ»-ին ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել

$
0
0
Սաուդյան Արաբիան իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել: Ինչպես հաղորդում է BBC-ն, «սև ցուցակում» հայտնվել են նաև «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումները, որոնք հիմնականում Սիրիայում են գործում: Միաժամանակ, Սաուդյան Արաբիան իր քաղաքացիների 15 օր է տվել՝ մարտական գործողությունների գոտուց տուն վերադառնալու համար: Նրանք, ովքեր կշարունակեն մարտերը, հայրենիքում կձերբակալվեն և դատարանի առաջ կկանգնեն ահաբեկչության մեղադրանքով, փոխանցում է Agence France Presse-ը: Ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի համալրումը տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը ծագել է Սաուդիան Արաբիայի և Կատարի միջև: Սաուդացիները և Պարսից ծոցի երկրների վերջինիս դաշնակիցները հետ են կանչել իրենց դեսպաններին Դոհայից՝ Կատարին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: 2013թ. դեկտեմբերին «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն էր հայտարարել նաև Եգիպտոսը:    

Viewing all articles
Browse latest Browse all 17038

Trending Articles