Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17437

ՊՆ–ում ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու բացթողումները

$
0
0
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 7-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են մի շարք վարչությունների և բաժինների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:  Վարչությունների և բաժինների պլանների կատարողականին նվիրված հաշվետվությանը ներկա են գտնվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականեր: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման և աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով նշել է, որ սպառազինության վարչությունն ու ենթակա զորամասերը կատարել են 2013 թվականի ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվետու ժամանակահատվածում առանձնակի ուշադրության կենտրոնում է պահվել սպառազինության վարչության ծառայությունների և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացումը: Անցած ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի և տեսչական ստուգումներն ու անցկացված զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի զորամասերը` առկա սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:  Զեկույցում նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը ձեռքբերման և վերանորոգման եղանակներով համալրվել են սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչը նպատակաուղղված է եղել մարտունակության, կրակային հզորության, անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը: Զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանն իր զեկույցում նշել է, որ 2014թ.-ին առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սննդակարգը բարելավելու նպատակով, համագործակցելով տեղական արտադրող կազմակերպությունների հետ, պատվիրվել են մեկ տասնյակից ավել անվանումներով պահածոյացված սննդատեսակներ:  Նա հավելել է նաև, որ զինված ուժերի անձնակազմը 2014թ.-ին կապահովվի նոր տեսակի ձմեռային կեպիներով: Հաշվետու ժամանակահատվածում մասնագիտական հմտությունների բարձրացման, ինչպես նաև լավագույն հրշեջ խմբերը որոշելու նպատակով անցած տարի անցկացվել են զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձևի մրցումներ: 2013թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն` անցկացվել են նաև զինված ուժերի «Լավագույն ճաշարան», «Լավագույն ճաշարանի պետ» և «Լավագույն խոհարար» համաբանակային մրցույթները: Զեկույցով հանդես է եկել նաև ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ, Կամավոր Խաչատրյանը, ով նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, սանիտարա-համաճարակային հսկողության ապահովմանը, մարտական պատրաստականության, մարտունակության և մասնագիտական ունակությունների բարձրացմանը: Նախորդ 7 տարիների համեմատությամբ արձանագրվել են ընդհանուր հիվանդացության ամենացածր ցուցանիշները: 2013թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, շուրջ երկու անգամ նվազել եմ թոքաբորբի դեպքերը, նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում:  Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով և գույքով: Շնորհիվ նոր սարքավորումների ներդրման` բարձրացել են զինծառայողներին մատուցվող բժշկական ծառայություների ծավալներն ու որակը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանել է շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:  

Viewing all articles
Browse latest Browse all 17437

Trending Articles