ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանթոսը քննադատության է ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված «Հելսինկյան եզրափակիչ ակտի մի շարք դրույթներ խախտելու համար»: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 4-ին Վիեննայում ԵԱՀԿ Մարդու իրավունքների կոմիտեի առջև իր ելույթում Սանթոսն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ ասել է. «Երբ ես նայում եմ այս 19-րդ դարի գործողությանը 21-րդ դարում, ես հարց եմ տալիս, թե արդյոք Ռուսաստանի դե ֆակտո ներխուժումը Ուկրաինա նշանակու է նաև մեր կազմակերպությունից դե ֆակտո հեռացում»: Սանթոսը վերահաստատել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի ավելի վաղ արած հայտարարությունը ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքայն ամբողջականության:
↧