Կարսի Ակբաբ հրաձգարանում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ձմեռ-2014» զինավարժությունները, հաղորդում է APA գործակալությունը: Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հաղորդմամբ՝ երկօրյա զինավարժությունների ընթացքում տեղի են ունեցել համատեղ կրակոցներ: Զորավարժությունների նպատակը երկու երկրների զինված ուժերի անձնակազմերի գործողությունների համակարգման մակարդակի բարձրացումն է, ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը ձմեռային և սառնամանիքային պայմաններում, զորքի մատակարարման և սնման հարցերի ուսումանսիրությունը: Զորավարժություններրին մասնակցել է 1714 մարդ, որից 85-ը՝ Ադրբեջանից:
↧