Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17047

Հայկական գույքը` կռվախնձոր թուրք գյուղացիների ու պետության միջև

$
0
0
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթն անդրադարձել է Թուրքիայի երկու գյուղում տեղի ունեցած մի ուշագրավ իրադարձության. պետությունը դատի է տալիս գյուղացիներին, ասելով, որ նրանց՝  75 տարի շարունակ օգտագործած տարածքները հայերի կողմից լքված հողամասեր են, և այդ տեսակի «անհետացած անձանց» հողատարածքները որպես «լքյալ գույք» պատկանում են պետական գանձարանին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Այն ժամանակ, երբ Կալվածքների գրանցումների վարչության արխիվներում շարունակվում են գաղտնի պահվել նախկին հայապատկան գույքի և հողատարածքների մասին տեղեկությունները, Պետական Գանձարանի վարչությունը շարունակում է վերոնշյալ կալվածքները սեփականացնելու գործընթացը։ Ստամբուլի ջրի մատակարարման խնդիրը լուծելու համար Մելեն գետից ջուր փոխադրելու ծրագրով պետությունը դատ բացեց Սաքարիայի նահանգի Քոջաալի գավառի Աչմաբաշը և Քարափելիթ գյուղերի բնակիչների դեմ։ Պետական գանձարանը հայցագրում նշում է, որ գյուղացիների՝ 75 տարի շարունակ օգտագործած տարածքները հայերի կողմից լքված հողամասեր են, և այդ տեսակի «անհետացած անձանց» հողատարածքները որպես «լքյալ գույք» պատկանում են պետական գանձարանին: Պետական գանձարանը մինչև այժմ շահել է գյուղացիների դեմ բացած բոլոր դատերը: Իրավաբանները պնդում են, որ դատարանի վճիռը առաջիկայում կարող է օրինակ ծառայել հայերի և հույների համար, որոնք կարող են հայց ներկայացնել իրենց սեփական գույքի համար: Քոջաալիի Հողագործների պալատի նախագահ Թամեր Թունջան, որը հանդիպել է Ազգային կալվածքների վարչության պաշտոնյաների հետ, հայտնում է, որ պետական գանձարանը, պատրվակ բռնելով գյուղացիներին կալվածագրեր տրամադրելու ժամանակ արված սխալները, պահանջում է չեղյալ համարել այդ կալվածագրերը։ Ազգային Կալվածքների վարչության պաշտոնյաներն ասում են. «Այս տարածքի վրա ջրամբար պիտի կառուցվի և պետությունը չի կարող գնել արդեն իրեն պատկանող տարածքը: Կալվածագրերը կան, սակայն դրանք արդեն պետությանն են պատկանում: Իրականում այս հողերը հայերից են մնացել»։ Աչմաբաշըի գյուղապետ Ալիմ Հոշգյորն էլ տեղեկացնում է, որ  գյուղացիները 50 կալվածագրերից 28-ի համար դատ  են բացել ու դրանցից 13-ի գրանցումը չեղյալ է համարվել: Այնուհետև գյուղապետն ասում է.  «Հայերը լքել են այս տարածքները, որից հետո՝ 1938 թվականին, պետությունը վերոնշյալ հողերը գրանցել է իր վրա»։ Հոշգյորն ասում է, որ գանձարանը հայց ներկայացնելիս շեշտում է «անհետացած անձ» հասկացությունը, սակայն «գույքը պատկանում է հայերին, մենք հայեր չենք, չնայած դրան՝ պետական գանձարանը մեր դեմ է գործ հարուցում: Բացի այդ՝ պետությունը չեղյալ է համարում բոլոր կալվածագրերը: Անկարայում՝ Ազգային կալվածքների վարչությունում, մեզ ասում են, որ դատը տանուլ ենք տալու, սակայն եթե պետության որոշման մեջ թերություն լինի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից փոխհատուցում կստանաք»:

Viewing all articles
Browse latest Browse all 17047

Trending Articles