Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Մոսկվան առկախում է Ուկրաինային պարտքի տրամադրումը

$
0
0
Ռուսաստանը դադար է վերցնում Ուկրաինայի պետական պարտատոմսերը գնելու հարցում, քանի դեռ այդ երկրում չի ձևավորվել նոր կառավարություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջին հերթին պետք է հասկանա՝ ում հետ է պատրաստվում համագործակցել: «Մենք իսկապես քննարկել ենք նախորդ շաբաթ ուկրաինական եվրապարտատոմսերի գնման հարցը, սակայն, քանի որ իրավիճակն Ուկրաինայում կտրուկ փոխվել է, մենք պետք է հասկանանք, թե որ կառավարության հետ ենք համագործակցելու։ Մենք մտադիր ենք սպասել նոր կառավարության ձևավորմանը, հասկանալ նրա տնտեսական քաղաքականությունը»,- նշել է նախարարը։ Սիլուանովը ընդգծել է, որ իրենք արդեն ներդրումներ են կատարել Ուկրաինայի եվրապարտատոմսերում՝ նախորդ տարի գնելով $3 մլրդ-ի չափով։ Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը նաև գազ է մատակարարում Ուկրաինա այն պայմանավորվածություններին համապատասխան, որոնք ունեցել է: 2013թ․ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ռուսական գազի հինը Ուկրաինայի համար իջեցվում է 1/3-ով՝ $400-ից $268` 1000 խմ-ի դիմաց: Յանուկովիչի և Պուտինի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ռուսաստանը կգնի 15 մլրդ դոլարի ուկրաինական պարտատոմս: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի պաշտոնաթողությունից հետո Ռուսաստանը ակնարկել էր, որ կսառեցնի պարտատոմսերի գնումը այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում չի ձևավորվել նոր կառավարություն։

Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles