Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Հայոց ցեղասպանության հարցը պահել ուշադրության կենտրոնում. թուրք դեսպան

$
0
0
Թուրք ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն, փետրվարի 14-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Haberler-ի հաղորդմամբ՝ Բուրջուօղլուն, որպես Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան, վերջին անգամ է հանդիպել թուրք լրագրողների հետ և ամփոփել իր դիվանագիտական աշխատանքը: Դիվանագիտական կարիերան ավարտող դեսպանը հատուկ առանձնացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը:  Անդրադառնալով Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի նախագահության տարիներին՝ թուրք դեսպանն ասել է, որ հատկապես Սարկոզիի կառավարման տարիներին Հայոց ցեղասպանության պնդումների դեմ բավական դժվար էր պայքարել: «Ցավոք, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ հայկական դոսյեն ամբողջովին չփակվեց, և մենք չենք կարող ասել, թե օրենքը [Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը - ՍիվիլՆեթ] նորից չի կանգնի մեր դեմ: Այդ պատճառով պետք է թե՛ Թուրքիան, թե՛ նրա քաղաքացիներն ու մեր դիվանագիտական առաքելությունը արտակարգ ուշադրությամբ հետևի զարգացումներին»,- ասել է Թահսին Բուրջուօղլուն: Վերջինս նաև տեղեկացրել է, որ դեսպանի պաշտոնում իր վերջին գործը եղել է այն, որ նոտա է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը և խնդրել, որ 1975թ. Ֆրանսիայում Թուրքիայի նախկին դեսպան Իսմայիլ Էրեզի ու նրա վարորդի՝ Թալիփ Յեների սպանության վայրում ցուցանակ տեղադրվի: Առաքելությունն ավարտող դեսպանի խոսքով՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տվել է իր համաձայնությունը: Թահսին Բուրջուօղլուն Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2010թ.: Նա նաև եղել է Անկարայի դեսպանը Աթենքում, դիվանագիտական առաքելություն իրականացրել Թեհրանում, Միացյալ ազգերի կազմակերպությունում Թուրքիայի ներկայացուցչությունում և այլն:

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles