Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17056

Ֆյուլեն հանդիպել է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ

$
0
0
Ուկրաինական ընդդիմության առաջնորդները Կիևում հանդիպել են Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և քննարկել Ուկրաինան քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 11-ի ուշ երեկոյան՝ Ֆյուլեի Կիև ժամանելուց անմիջապես հետո: Վերջին երեք շաբաթվա ընթացքում աա նրա երրորդ այցն է Ուկրաինա: Եվրահանձնակատարի հետ հանդիպմանը մասնակցել են «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, «ՈՒԴԱՌ», «Սվոբոդա» կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը: «Մենք եվրոպացի գործընկերների հետ քննարկել ենք Ուկրաինայի նոր սահմանադրությունը, նախարարների կաբինետի նոր կազմը, գործողությունների նոր ծրագիրը և նոր տնտեսական ծրագիրը»,- ասել է Յացենյուկը: Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում 2013թ․ նոյեմբերի 21-ից, երբ նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը, չեն դադարում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը։ Զուգահեռ տեղի էին ունենում նաև իշխանությունների կողմնակիցների ակցիաները։ Փետրվարի 11-ի գիշերը Ուկրաինայի Պոլտավայի մարզում անհայտ անձինք գնդակահարել են դատավոր Ալեքսանդր Լոբոդենկոյին, ով հունվարին քաղաքային խորհրդի շենքը գրաված անձանց նկատմամբ ձերբակալելու թույլտվություն էր սահմանել: Ենթադրվում է, որ նրա դեմ հարձակման հիմքում մասնագիտական գործունեությունն է:

Viewing all articles
Browse latest Browse all 17056

Trending Articles