Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Կիևում մեկնարկել է տեղեկատվական միտինգը

$
0
0
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության մայդանում ընթացող տեղեկատվական միտինգին ավելի քանի 50 հազ. մարդ է հավաքվել, հաղորդում է AFP-ն: Ընդդիմության առաջնորդերը տեղեկատվական միտինգ են անցկացնում՝ Մյունխենում անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին իրենց մասնակցության արդյունքների ամփոփման նպատակով: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ համազգային ցույցի փոխարեն, որոնք անցկացվում են ամեն կիրակի, տեղի կունենա տեղեկատվական միտինգ: Պատճառը ուժեղ ցրտերն են: Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում այն բանից հետո, ինչ 2013թ․ նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։ Զուգահեռ տեղի են ունենում նաև իշխանությունները կողմնակիցների ակցիաները։ Կիևում փողոցային մարտերը վերսկսվել էին հունվարի 19-ից։ Բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներ։ Զոհերի թվում է նաև հայազգի, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։ Ընդդիմությունը հայտարարում է զոհերի ավելի մեծ թվի մասին։   

Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles