Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17056

Ներկայացվել է Երևանի 2013-ի բյուջեի կատարողականը

$
0
0
Երևանի քաղաքապետարանում հունվարի 31-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը: Վահե Նիկոյանը խորհրդին ներկայացրել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը: Նախքան հաշվետվության ներկայացումը փոխքաղաքապետը ներկայացրել է Երևանի 2014թ. տարեկան ինտերակտիվ բյուջեն (առցանց համակարգ, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում պետական բյուջեի գումարները): «Ինտերակտիվ բյուջեն հասանելի է յուրաքանչյուր բնակչի: Այն հնարավորություն է տալիս, չսպասելով եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացմանը, յուրաքանչյուր պահի առցանց տեղեկատվություն ստանալ մայրաքաղաքի ֆինանսական անցուդարձից՝ բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերի և դրանց վրա կատարվող ծախսերի կտրվածքով։ Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի բյուջեի առավել թափանցիկության ապահովմանն ու հավանության կարժանանա մեր բնակչության կողմից»,- ասել է քաղաքապետի տեղակալը` հավելելով, որ ծրագիրը մատչելի է  նաև բջջային հեռախոսների միջոցով: Այնուհետ Վահե Նիկոյանն առավել ամփոփ ներկայացրել է 2013-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները: Մասնավորապես` Երևանի 2013-ի բյուջեի փաստացի հավաքագրված եկամուտներին անդրադառնալով՝ նշվել է, որ դրանք կազմել են 63 667 925,2 հազ. դրամ, ինչը 2012-ի փաստացի ցուցանիշից ավելի է 6 420 228,9 հազ. դրամով կամ 11,2%-ով։ Նախորդ տարվա ընթացքում եկամուտների հավաքագրման գործընթացի վերլուծության արդյունքում Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխությունների մի շարք առաջարկներ, որոնք միտված են լինելու եկամուտների հավաքագրման գործընթացն էլ ավելի արդյունավետ և կանոնակարգած դարձնելուն։ Երևանի 2013թ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 62,161,662.3 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 95%-ը: Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2013թ. բյուջեն կատարվել է 1 506 262,9 հազ. դրամ հավելուրդով՝ նախատեսված 537 155,4 հազ. դրամ պակասուրդի  դիմաց, պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են: 2013թ. ծախսերի հետ կապված` Վահե Նիկոյանը ներկայացրել է, որ փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 97,6%: Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ սահմանված կարգով հաշվետվությունը կներկայացվի հանրային քննարկման, ու կկազմակերպվեն հանրային լսումներ:

Viewing all articles
Browse latest Browse all 17056

Trending Articles