Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Իրանում գազալցակայանների մասնավոր ցանց կստեղծվի

$
0
0
Իրանի նավթի նախարարությունն իր համաձայնությունն է տվել երկրում հեղուկացված բնական գազի 1000 մասնավոր գազալցակայանի կառուցման հարցում, հաղորդում է իրանական Fars-ը: Իրանի նավթամթերքների տարածման ազգային ընկերության տնօրեն Մուստաֆա Քաշքոուլիի խոսքով՝ Իրանի վարչակազմը մտադիր է մեծացնել մասնավորի մասնաբժինը նման կայանների ստեղծման հարցում: 2013թ. աշնանը Իրանում շուրջ 150 գազալցակայան փակվել էր վառելիքի ցածր գների պատճառով: Իրանական օրացույցով հաջորդ տարի (սկսվում է մարտի 21-ից) Իրանի իշխանությունները մտադիր են բարձրացնել վառելիքի գինը: Ներկայում Իրանում շուրջ 1980 կոմպրեսորային գազալցակայան կա:  

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles