Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Իրավապաշտպանները՝ ի աջակցություն «Դոժդ» հեռուստաալիքի

$
0
0
Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհուրդը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի մալուխային հեռուստատեսության ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինի՝ «Դոժդ» հեռուստաալիքը մալուխային հեռուստատեսության փաթեթներից բացառելու առաջարկի կապակցությամբ։ «ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի՝ տեղեկատվության ազատության և լրագրողների իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովը խիստ մտահոգված է Ռուսաստանի մալուխային հեռուստատեսության ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինի՝ «Դոժդը» մալուխային հեռուստատեսության փաթեթներից բացառելու առաջարկի կապակցությամբ»,- ասված է խորհրդի հայտարարությունում։ Հանձնաժողովի անդամները հիշեցրել են, որ գրանցված լրատվամիջոցը չի կարելի փակել՝ առանց «Ռոսկոմնադզորի» նախազգուշացումների և դատարանի որոշման։ «Դոժդ» հեռուստաալիքը սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, ինչ հեռուստաալիքի կայքում անցկացվել էր հարցում՝ «Պետք չէ՞ր արդյոք հանձնել Լենինգրադը՝ փրկելու հարյուր հազարավոր մարդկանց կյանքը»։

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles