Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Թուրքիան պատմաբանների համար բացել է բոլոր արխիվները. Գյուլ

$
0
0
Թուրքիան պատմաբանների համար բացել է բոլոր արխիվները: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով TRT Haber-ին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ երկիր այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին: «Սխալ կլիներ այդ ցավը սերնդեսերունդ փոխանցել: Այն, ինչ անհրաժեշտ է անել, պատմությունը պատմաբաններին թողնելն է։ Մենք պատրաստ ենք եղել բացել մեր բոլոր արխիվները և բացել ենք։ Թուրքական օրենքներում որոշակի խոչընդոտներ կային կոնկրետ հարցեր քննարկելու համար, սակայն մենք փոխեցինք օրենսդրությունը։ Թուրքիայում ամեն ինչ կարելի է քննարկել»,- ասել է Թուրքիայի նախագահը: Օլանդն իր հերթին նշել է, որ ներկայում անցյալի իրադարձությունների ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում։  «Կանենք հնարավորը, որպեսզի հանրությունը ճիշտ տեղեկացված լինի»,- ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա առաջինն էր՝ վերջին 22 տարիների ընթացքում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նա նաև հավելել էր, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:   

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles