Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կրկին մեկնել է Կիև, հաղորդում է «Ունիան» գործակալությունը: «Կարևորելով Ուկրաինայի հետ կապված ջանքերի շարունակությունը և ճգնաժամային իրավիճակից ելք փնտրելու փաստը՝ Ֆյուլեն կրկին մեկնում է Կիև»,- հայտարարել է Ֆյուլեի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն: Ֆյուլեն Կիև էր այցելել հունվարի 24-25-ին։ Այցի շրջանակում նա հանդիպումներ էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
↧