Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17038

Վրաստանն ու Իսրայելը ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն

$
0
0
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր առաջին պաշտոնական այցով հունվարի 27-ին կլինի Իսրայելում, որտեղ ծրագրված է վրաց-իսրայելական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի ծառայությունը: Երկօրյա այցի ընթացքում Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենալու Իսրայելի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և պաշտոնատար այլ անձանց հետ: Այցի շրջանակում ստորագրվելու է Վրաստանի ու Իսրայելի միջև ազատ առևտրի մասին պայմանագիր: 2013 թ. Վրաստանի ու Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը, 2012 թ. հետ համեմատ, կրճատվել է գրեթե երկու անգամ՝ մինչև 34.1 մլն դոլարի (Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության 0.3 %-ը): Նախորդ տարվա 9 ամսում Վրաստանում իսրայելական ուղիղ ներդրումները կազմել են 6.9 մլն դոլար (արտասահմանյան ներդրումների 1 %-ը): 

Viewing all articles
Browse latest Browse all 17038

Trending Articles