Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Նորակոչիկին ծեծի ենթարկելու գործով կա երկու ձերբակալված

$
0
0
Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ հունվարի 13-ին տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով երկու անձ է ձերբակալվել: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: «Ձերբակալվել են նույն զորաասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին  ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»: Խլղաթյանը հունվարի 13-ին հոսպիտալ էր ընդունվել երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 358.1 հոդ. 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը: 

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles